Ազգերի Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկված է: Հայաստանի հավաքականն ընդգրկված է C դիվիզիոնի երկրորդ խմբում: Տեղեկացնենք, որ Հայաստանի հավաքականը մրցելու է Հյուսիսային Մակեդոնիայի, Էստոնիայի ու Վրաստանի հավաքականների հետ:
Երևանի ժամանակով 17։00-ին կմեկնարկվի հայկական հավաքականի հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Հավաքականի հետևորդները քաջ տեղյակ են, որ մրցակիցը հայկական հավաքականին արդեն ծանոթ է: Մակեդոնացիների հետ թիմը հանդիպել է 8 անգամ, որից 3-ում հաղթել է, 2-ում խաղացել ոչ-ոքի և պարտվել 3 խաղում։
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը․
Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր»
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ»
Վարազդատ Հարոյան – «Ուրալ»
Անդրե Չալըշըր – «Գյոտեբորգ»
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս»
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Արշակ Կորյան – «Խիմկի»
Խորեն Բայրամյան – «Ռոստով»
Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով»
Թողնել պատասխան