Բաց նամակ ՀՀ Վարչապետին և ԱՀ Նախագահին

hhh

Հարգելի պարոն Վարչապետ և մեծարգո պարոն Նախագահ դիմում են Ձեզ, որպես ԱՀ-ում իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձ, ով չի կարող անտարբերություն դրսևորել ստորև շարադրված փաստերի նկատմամբ։
Այսպես՝ սնանկության կամ անվճարունակության ինստիտուտն ԱՀ-ում արդեն 15 տարվա պատմություն ունի, սակայն գործող համակարգը չի արդարացնում սնանկության հիմնական նպատակները։
Կառավարիչները կարծես թե մոռացել են, որ սնանկության վարույթի նպատակը դա վարձատրություն ստանալը չէ և պարտավոր են պաշտպանել ոչ միայն պարտատիրոջ, այլ նաև պարտապանի շահերը։ Պրակտիկան վկայում է, որ առանց ֆինանսական առողջացման հնարավոր տարբերակներ փնտրելու, պարտապանի գույքի վաճառքից օրենքով իրենց հասանելիք 10 %-ը ստանալու համար կառավարիչները պատրաստ են <<մերկացնելու>> պարտապանին և զարմանալին այն է, որ պարտապանը լրիվությամբ անզոր է դրան խոչընդոտելու։

Վերջերս ԱՀ Վերաքննիչ դատարանը նույնիսկ արգելել է պարտապանին անձամբ պաշտպանել իր շահերը դատարանում, հիմնավորելով իր դիրքորոշումը այն հանգամանքով, որ պարտապանի սնանկ ճանաչվելու պահից Դատարաններում հանդես գալու նրա իրավունքը փոխանցվում է կառավարչին։
Սնանկ ճանաչված պարտապանների բողոքը հիմնականում հնչում է կառավարիչ Արմեն Խաչատրյանի հասցեին, նշելով որ իրականացրած կասկածելի և ոչ թափանցիկ գործունեությունը բացառապես ուղղված է գումար վաստակելուն։ Հարկադիր և կամավոր սնանկության դիմումների հիման վրա հարյուրավոր ընկերություններ, անհատ ձեռնարկատերեր և քաղաքացիններ են սնանկ ճանաչվել, որոնց վարույթը հիմնականում վստահվել է հենց նրան, սակայն հարուցված սնանկության գործերի 100 %-ը վերջինս ավարտվել է միայն պարտապանի լուծարմանբ (ՀՀ-ում սնանկության գործերի 41 %-ը ավարտվում է պարտապանի ֆինանսական առողջացմամբ): Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված կառավարչի կողմից ֆինանսական առողջացման ծրագիր կազմելու որևէ փորձ չի կատարել, ավելին` շատ դեպքերում պարտատերերի հետ բանակցելու պարտապանի փորձերը ձախողվել են հենց կառավարչի միջամտության շնորհիվ: Այս արդյունքները կարելի է բացատրել միայն մեկ գործոնով: Լուծարման վարույթը նրա համար պարզ է և շահավետ։ Առանց որևէ ջանք գործադրելու սնանկության գործով կառավարիչը հրապարակային սակարկությունների կամ ուղղակի վաճառքի միջոցով վաճառում է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ ստացված գումարից 10 տոկոսն իրացնելով, որպես վարձատրություն։
Չարաշահելով պետական տուրքից ազատված լինելու իր իրավունքը Կառավարիչը պատրաստ է օգտվել պարտապանի կախյալ վիճակից և իր թելադրած պայմանները վերջինիս կողմից չկատարելու դեպքում, ցանկացած պահի դիմել դատարան, արգելանք դնել դրամական հաշիվներին, անհարկի տեղը քաշքշել նրա մտերիմներին և ի վերջո ստիպել պարտապանին կատարել այն ամենը ինչն ինքն է պահանջում կամ թելադրում։
ԱՀ արդարադատության նախարարություն և ոստիկանություն պարբերաբար մուտքագրվում են բազմաթիվ դիմում-բողոքներ՝ կառավարչի գործունեության օրինականության բացահայտման խնդրանքով: Համապատասխան դիմումների հասցեատերերի կողմից այն բազմակողմանի չի ուսումնասիրվում և վերջնական լուծում չի տրվում, ինչն էլ հանգեցնում է կառավարչի ամբարտավանության, մինչդեռ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներում պետական լիազոր մարմինն է վերահսկում սնանկության կառավարիչներին և նրանց ենթարկում կարգապահական պատասխանատվության, իսկ մեր երկրում կարծես թե բոլորն աչք են փակում կառավարչի բազմիցս անօրինականությունների նկատմամբ։
Հարգելի պարոն Վարչապետ և մեծարգո պարոն Նախագահ, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ կառավարիչների գործունեության նկատմամբ ԱՀ-ում ընդհանրապես վերահսկողություն չի իրականացվում և հենց այդ անտեղյակության պատճառով սնանկության կառավարիչն իր առօրյա աշխատանքում օգտվում է հայեցողության զգալի աստիճանից: Սա հստակ երևում է գործերի ուսումնասիրությունից, երբ սնանկության կառավարիչն առերևույթ թույլ է տալիս կամայականություններ, սակայն նման գործողություններին, որևէ անդրադարձ չի կատարվում: Միթե համապատասխան լիազոր մարմիններին անհրաժեշտ չէ պարզել, թե արդյո՞ք այդ թերացումներն եղել են դիտավորյալ (կոռուպցիոն դրդումներով), թե՝ պատահական (անիրազեկության պատճառով)։ Անկախ ամեն ինչից պետք է արձագանքել այս ամենին քանզի ներկա պայմաններում սնանկության կառավարիչները վայելում են հայեցողության բարձր մակարդակ, ինչն էլ հետզհետե վերածվում է կամայականության դրսևորման։

Հեղինակ` Ռ. Ա. Երիցյան

Դիտումների քանակը: 13810
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “Բաց նամակ ՀՀ Վարչապետին և ԱՀ Նախագահին”-ին

  1. 1

    Ապրես Ռոմա։ Ամոթանք պետք է տալ նրանց ով հարստանում է այլ անձնաց հաշվին՝ անօրինական ճանապարհներ
    ով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին