Բազմիցս անգամ բոլորս հանդիպել ենք այն դրությանը, երբ դատարանում հանդես եկող անձինք պնդում են, որ այսօրվա արցախյան դատարանում անհնար է գտնել արդարություն ու օրինականություն: Մենք դեմ ենք նման գաղափարախոսությանը: Մենք դեմ ենք նաև ցանկացած անօրինական գործունեության չարձագանքմանը: Ուստի պարտավորված ենք համարում մեզ տեղեկացնել՝ arcakh24.info-ի նկատմամբ ծավալված հետապնդումների հակազդման շրջանակներում դատական գործին ուշադրությամբ հետևող անձանց և առհասարակ արցախյան հանրությանն առ այն, որ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ԸԻԴ/3192/02/19 քաղաքացիական գործի նախնական դատական նիստը և այդ նիստի ընթացքում դատավորի կողմից կայացվել է օրենսդրությանը հակասող որոշում: Խոսքը վերաբերվում է բազմիցս անգամ բարձրաձայնված խնդրին: Այն է՝ դատական նիստին ներկա գտնվողներից յուրաքանչյուրի ձայնագրության իրավունքին:
Ցավալին այն է, որ նույնիսկ դատական համակարգում աշխատող անձինք համոզված են, որ ձայնագրության իրավունքը ստանալու համար անհրաժեշտ է դատավորի թույլտվությունը: Դատական համաակարգում ծառայող բոլոր անձանց և ամբողջ հանրությանը ներկայացնում ենք քաղվածք ԱՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքից` Ուստի դատավորը, իր որոշմամաբ, խախտել է դատարանի մասնակից անձանց դռնբաց դատական նիստի ձայնագրության օրինական իրավունքը, դրանով իսկ ողջամիտ կասկած հարուցելով տվյալ գործում նրա անաչառության մեջ:
Ամփոփելով հայտնում ենք որ, դատական նիստի ձայնագրությունը խոչնդոտելու պատճառով ներկայացվել է բացարկի միջնորդություն դատավոր Հասմիկ Արտյուշայի Հարությունյանին:
Թողնել պատասխան