Հայաստանի Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, մաքսակետերից ոչ հեռու, Iveco մակնիշի բեռնատար է այրվել 14.5 տոննա զուգագուլպեղենով:
Այրվել է նաև 300մ հաղորդալար։
Այդ դեպքի մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է մարտի 16-ի երեկոյան: Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մարտի 17-ին տեղական ժամանակով ժամը 02: 10-ին կրակը մարել են:
Թողնել պատասխան