Բագրատաշենի մաքսակետում 14.5 տոննա զուգագուլպա տեղափոխող բեռնատար է այրվել

default

Հայաստանի Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, մաքսակետերից ոչ հեռու, Iveco մակնիշի բեռնատար է այրվել 14.5 տոննա  զուգագուլպեղենով:

Այրվել է նաև 300մ հաղորդալար։

Այդ դեպքի մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է մարտի 16-ի երեկոյան: Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մարտի 17-ին տեղական ժամանակով ժամը 02: 10-ին կրակը  մարել են:

Դիտումների քանակը: 4474
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին