Բախումն ու վնաս հասցնելն ակնհայտ դիտավորություն էր. Ստեփանյան

Screenshot_20220506-162252_Gallery

Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ տանող ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի ժամանակ ադրբեջանական բեռնատարների շարասյունը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց հատված։ Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ում ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման «Ռենո Լոգան» տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ստեփանյանը նաև գրել է, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ արձանագրել են մի քանի փաստ`

  • Ադրբեջանական բեռնատարը, տեսնելով հնարավոր բախումը, կարող էր դադարեցնել ընթացքը և թույլ չտալ բախումը։
  • Բախումից հետո, տեսնելով, որ տաքսի մեքենան գլորվել է ձորը, ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը։
  • Տաքսու վարորդի և ուղևորների պնդմամբ` տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է, սակայն բախումից խուսափելու հնարավորություն այլևս չի ունեցել։

Դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններն իրականացնում են ուսումնասիրություն, սակայն վերը նշված հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության մասին։

Դիտումների քանակը: 4076
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին