Բաքուն բողոքի նոտա է հղել ՌԴ պատգամավոր Մատվեյչևի հայտարարության պատճառով

20230421_140336

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը՝ «Ռուսարմինֆո» լրատվական գործակալության եթերում ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կոմիտեի փոխնախագահ Օլեգ Մատվեյչևի հայտարարությունների կապակցությամբ։

Ադրբեջանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասված է, թե իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորի հայտարարություններն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի Բաքվում անընդունելի են համարում:

Հավելենք, որ ռուս պաշտոնյան, «Ռուսարմինֆո»-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, կարծիք է հայտնել է, որ Թուրքիային և Ադրբեջանին դուր չեն գալիս Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականին ձեռք բերած պայմանավորվածությունները։ Վերջինս նշել է, որ Անկարան ու Բաքուն դժգոհ են եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պատերազմական գործողության դադարից, քանի որ նրանք ցանկանում էին տիրանալ ողջ Ղարաբաղին։ Նա նաև մեղադրել է ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բախումների հրահրման հանար` նշելով, որ ԱՄՆ-ն փորձում է Ուկրաինայից շեղել ՌԴ ուշադրությունը և նոր ռազմական ճակատ բացել։

Բացի այդ պատգամավորը նշել է, որ Բաքուն և Անկարան փորձում են վերսկսել ղարաբաղյան հակամարտության ակտիվ փուլը և ջանում են սադրել հայկական կողմին պատասխան գործողությունների։

Դիտումների քանակը: 3869
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին