“Բաքուն չի խոչընդոտի իր քաղաքացիներին մեկնել Հայաստան և Արցախ” — Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է լրագրողների ընդունելության մասին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման պատրաստակամության մասին:

«Բաքուն միշտ վճռական է եղել ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջեւ փոխըմբռնման մթնոլորտի ձեւավորմանը և ամրապնդմանը», — ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:

Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարը նաեւ նշել է, որ Բաքուն չի խոչընդոտի իր քաղաքացիներին մեկնել Հայաստան և Արցախ` այցելելու բանտարկյալ հարազատներին:

«Ադրբեջանի իշխանությունները երբեք քաղաքացիներին խստագույն արգելքներ չեն դրել Հայաստանի և մեր օկուպացված տարածքների  այցելությանը: Նման ուղեւորությունների հազվադեպ լինելը կապված է միայն այն հանգամանքի հետ, որ ադրբեջանցիները վախենում են անձնական անվտանգության համար: Սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե հայկական կողմը համապատասխան անվտանգության երաշխիքներ ապահովի», — ասել է Աբդուլլաևան:

Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները նույնպես հաստատեցին, որ հանրապետության և Արցախի իշխանությունները չեն խոչընդոտի ադրբեջանցի բանտարկյալների հարազատներին հանրապետություն մուտք գործելուն:

 

kommersant.ru

Դիտումների քանակը: 4977
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին