Բաքուն դժգոհություն է հայտնել Մոսկվային՝ ավտոմեքենաների «անօրինական երթևեկության կապակցությամբ»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներ է ուղարկել ՌԴ պաշտպանության նախարարությանը և խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ Ադրբեջանի տարածքով այլ երկրների տրանսպորտային միջոցների անօրինական երթևեկության կապակցությամբ, այն տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանյան խաղաղապահները։ Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ հերթական հաղորդագրության մեջ։

Նամակներում ՊՆ-ն ընդգծել է, որ նման դեպքերը հակասում են 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարությանը ու խնդրել կանխել նման դեպքերը։

«Այլ երկրների իրավաբանական ու ֆիզիկական անձինքն ու նրանց պատկանող տրանսպորտային միջոցները չեն կարող մտնել Ադրբեջանի տարածք՝ առանց Ադրբեջանի համաձայնության»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 4559
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին