Ադրբեջանը ռուս խաղաղապահներին է փոխանցել Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին` Սուրիկ Մաթևոսյանին։ Այդ մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Ըստ ադրբեջանական ՊՆ–ի` Մաթևոսյանն այսօր ցերեկը մոլորվել է և անցել Ադրբեջանի սահմանը:
Հիշեցնենք, որ Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից մոտ 150մ և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: Առևանգվել էր նաև բնակչի 400-450 ոչխարը։
Թողնել պատասխան