Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչը հոտը արոտավայր է տարել և հայտնվել ադրբեջանական կողմում։ Այդ տեղեկությունը հաստատել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը և ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Հայտնի է, որ այժմ ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են տարվում, որպեսզի հովիվը վերադարձվի։

Որոշ տեղեկություններով Տեղ համայնքի բնակիչ  Սուրիկ Մաթևոսյանի հոտն անցել է սահմանը, ինքն էլ գնացել է ոչխարների հետևից և հայտնվել ադրբեջանական կողմում։

«Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից մոտ 150մ և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: Խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է»,– դեպքի մասի գրել է Թաթոյանը:

Տեղ խոշորացված համայնքը սահմանային համայնքներից է, միջադեպը գրանցվել է Արավուս -Խնածախ գյուղերի արոտավայրում, որ ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետրի վրա է:

Դիտումների քանակը: 3985
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին