Ադրբեջանցիները հրդեհել են Նորաբակ–Ազատ ճանապարհահատվածի արոտավայրերը․ ՀՀ ՄԻՊ

հրդեհ-խոտածածկ-780x470-2

Ադրբեջանական կողմը կրկին հրդեհել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հարևանությամբ՝ Նորաբակ գյուղից դեպի Ազատ տանող ճանապարհահատվածում գտնվող արոտավայրերը։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այդ մասին մի շարք ահազանգեր է ստացել նաև երեկ` սեպտեմբերի 4-ին։ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջից տեղեկացնում է, որ ըստ առկա տվյալների՝ այրվել է մոտ 40 հա արոտավայր, որի խոտը սակավության պատճառով բնակիչները հնձում են որպես անասնակեր։

«Ըստ ահազանգերի՝ Կութ գյուղում հրդեհի նոր օջախներ չկան. ծխացող հատվածներ են, որոնք գյուղի ուղղությունից թեքվել են ադրբեջանական դիրքերի կողմ (բայց խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքի և ՀՀ գյուղերի բնակիչների կողմից օգտագործվող կամ նրանց պատկանող հողատարածքների մասին է): Սոթք գյուղի հարևանությամբ ևս առաջացել է հրդեհի նոր օջախ»,- ասվում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։

Պաշտպանը շեշտում է, որ ադրբեջանական զինծառայողների այս արարքների հետևանքով օգոստոսի 29-ից սկսած՝ արդեն քանի օր է` ոչնչացվում են բնակիչներին պատկանող արոտավայրերն ու խոտհարքները։ Փաստորեն, մարդիկ զրկվում են ապրուստի աղբյուրից, ինչի հետևանքով ավելանալու են մարդկանց սոցիալական խնդիրները։

«Հրդեհներն իրական վտանգ են քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց ողջ սեփականության համար. եղանակային պայմաններն էլ ավելի են նպաստում տարածմանը»,- ընդգծված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ստացված ահազանգերը ստուգվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից և հաստատվել օբյեկտիվ ապացույցներով:

Հաղորդագրությանը կից ՄԻՊ գրասենյակը նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է հրդեհված արտոավայրից մի հատված։ Պաշտպանը վստահեցնում է, որ բոլոր նյութերը սահմանված կարգով կամփոփվեն և վերլուծված կուղարկվեն միջազգային կազմակերպութուններին, ՀՀ համապատասխան մարմիններին ու ՀԿ-ներին:

Դիտումների քանակը: 4125
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին