Բելգիայի խորհրդարանի ստորին պալատը Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել, որով «դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը» և կառավարությանը կոչ է արել ձեռնարկել միջոցառումներ՝ ուղղված պատերազմից տուժած բնակչության հոգսերի թեթևացմանը, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտմանը և դատապարտմանը։
Խորհրդարանը նշել է նաև Թուրքիայի դերն այս պատերազմում և խնդրել «դադարեցնել ռազմական միջամտությունը» և «տարածաշրջանի ապակայունացումը»։
Թողնել պատասխան