Օ դը Սեն դեպարտամենտն Արցախի ճանաչման առաջարկությամբ դիմել է Ֆրանսիայի կառավարությանը

20201219_153205

Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու պահանջի մասին Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել։

Բանաձևում, մասնավորապես, նշված է, որ հիմք ընդունելով 2020 թ. նոյեմբերի 25-ին Սենատում և դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևերը, Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը Հանրապետության Նախագահին և Կառավարությանը կոչով դիմում է ներկայացրել, որ

  • Ֆրանսիան ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
  • Ֆրանսիան պահանջի միջազգային հետաքննություն իրականացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկիզբ առած զինված հակամարտության ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը սույն թվականի հոկտեմբերի 16-ին, հայտարարություն է ընդունել, որով կոչ էր անում ֆրանսիայի նախագահին և կառավարությանը վերանայելու իր դիվանագիտական ռազմավարությունը և Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակման պայմաններում դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու Արցախի Հանրապետությանը։

Դիտումների քանակը: 4165
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին