Բերձորի միջանցքով բեռների տեղափոխման խոչընդոտները պետք է վերացվեն. Փրայս

Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերացնեն ապրանքների տեղափոխման խոչընդոտները։ Շեշտել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Կարծում ենք, որ այս առաջին փուլում շատ կարևոր է, որ կողմերն իրենք վերացնեն ապրանքների տեղափոխման խոչընդոտները, այդ թվում՝ մարդասիրական աջակցություն ապահովեն միջանցքից օգտվողների համար»,– ասել է Փրայսը` հավելելով, որ կենտրոնանալու են դիվանագիտության վրա, որպեսզի օգնեն ապահովել այդ հնարավորությունը։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը մեջբերել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը. «Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք] առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ։ Նա նաև հորդորել է կողմերին բացել սահմանային հաղորդակցությունները»։

Դիտումների քանակը: 3869
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին