Լիբանանահայերը Բեյրութում բողոքի ակցիա են իրականացրել: Այդ մասին հայտնում են թելեգրամյան որոշ ալիքներ՝ հրապարակելով նաև տեսանյութ։
Տեսանյութից պարզ երևում է, որ ցուցարարները Հայաստանի և Արցախի դրոշներով ու պաստառներով են:
Տեսանյութում նաև երևում է, որ ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև քաշքշուկ է առաջացել:
Ինչպես գրում են թելեգրամյան ալիքները՝ միջադեպը տեղի է ունեցել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան մոտ:
Թողնել պատասխան