Նենսի Փելոսին արդեն Հայաստանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նենսի Փելոսի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արդեն ժամանել է Հայաստան։ Նրա գլխավորած պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում։ Պատվիրակությանը ֆիմավորել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նենսի Փելոսի, ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության, Երևանում կլինի սեպտեմբերի 17-19-ը։ Այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։

Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։ Խոսնակ Փելոսին կանդրադառնա երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և ժողովուրդների երկարամյա կապերը։

Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։

Դիտումների քանակը: 4163
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին