32 հայ զինվորների աճյուն Բաքուն հանձնեց Երևանին

Բաքուն Երևանին է հանձնել սեպտեմբերի 12-14-ը երկու երկրների սահմանին սրման ժամանակ զոհված 32 հայ զինվորների աճյունները։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հայտարարությանը։

«Ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնաբերվել են հայ զինվորականների դիեր: Զինվորական դատախազության մասնագետները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ և փորձաքննություն: Սեպտեմբերի 17-ին հայկական կողմին է հանձնվել 32 դի»,- նշում է աղբյուրը։

Նշենք, որ մինչ այս պահը ադրբեջանական վերջին հարձակման զոհերի հաստատված թիվը 135 էր, որը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դիտումների քանակը: 3848
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին