Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունը դադարել է, հայկական կողմն ունի 2 վիրավոր

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ «ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով» հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։ Այդ մասին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայկական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

Ավելի վաղ հայկական կողմը հաղորդել էր, որ ադրբեջանական ուժերը այսօր ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ժամը 17-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվել էր։ Բաքուն էլ Երևանին է մեղադրում այդ հատվածում հրադադարը խախտելու համար: Բացի այդ թշնամական թելեգրամ ալիքները գրում են, որ Քարվաճառի շրջանում դեկտեմբերի 9-ի լույս գիշերը հրազենային մահացու վիրավորում է ստացել Ասկեր Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն։

Դիտումների քանակը: 4039
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին