Բռնություն ԱՀ ոստիկանության ՃՈ ջոկի տեսուչի նկատմամբ

69968101_888003204899558_3432511848346288128_n

Սեպտեմբերի 16-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ջոկի տեսուչ՝ Ս. Ծ.-ն զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան և Դանիելյան փողոցների խաչմերուկում

ծառայություն իրականացնելու ժամանակ փորձել է կանգնեցնել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Մ.-ն չի ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին և դուրս գալով ավտոմեքենայից գլխով մեկ անգամ հարվածել է իր ճակատին, քաշքշել և բռնություն գործադրել:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Դիտումների քանակը: 5447
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին