ԱՄՆ-ն պետք է դադարեցնի բոլոր ռազմական և անվտանգության հատկացումներն Ադրբեջանին. Կոնգրեսականներ

ԱՄՆ 66 կոնգրեսական երկրի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականներին, Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել


Հռոմի պապն անդրադարձել է եկեղեցիների թիրախավորմանը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին և աղոթավայրերի թիրախավորմանը։ Նա նաև խոսել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին: Կարդալ ավելին

Հայաստանում է Լոս Անջելեսից հումանիտար օգնություն փոխադրող օդանավը

Հայաստան համահայկական հիմնադրամը հայտնում է. «Համազգային ջանքերի համախմբում. Լոս Անջելեսից հումանիտար օգնություն փոխադրող օդանավն արդեն Հայաստանում է։ Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ArmeniaFund-ի կազմակերպած հատուկ չվերթով Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ և շարժական գեներատորներ (մանրամասն հաշվետվությունը՝ շուտով)։ Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, ինչի շնորհիվ հայրենիք կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։ Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այս փոխադրումները և խիստ անհրաժեշտ բժշկական անձնակազմի համակարգումը իրականացնում է Հիմնադրամի գործընկեր ArmeniaFund-ը»:

Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը զրուցել են Մոսկվայում հոկտեմբերի 9-10 կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակի մասին: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության բոլոր դրույթները խստորեն կատարելու անհրաժեշտությունը: Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերը ՝  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ ՝ հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները:

ԱՀ ԱԻՊԾ֊ն այցելել է Շուշի

ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանն այսօր տեղակալների և ծառայության ՓՈՒՎ վարչության պետի ուղեկցությամբ այցելել է բերդաքաղաք Շուշի: Ծառայության տնօրենը ծանոթացել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ վիրավոր եկեղեցու ավերածություններին, որը թշնամու կողմից հրթիռակոծվել էր հոկտեմբերի 8-ին: Ավերվածը կվերակառուցվի, Աստծո տան զանգը նորից կղողանջի: Հենց այս համոզմունքով Կարեն Սարգսյանը Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ՝ աղոթք է բարձրացրել առ Աստված:  

ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները՝ Կարդալ ավելին

Պատերազմի 14 օրերին հակառակորդի կրած զինտեխնիկայի ու մարդկային կորուստների ամփոփում

Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Համաձայն տեղեկության, վերջին մեկ օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-ի կողմից խոցվել է Ադրբեջանի ևս 3 ԱԹՍ, 2 զրահատեխնիկա: Հակառակորդը տվել է կենդանի ուժի 350 զոհ: Այսպիսով՝ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակումների արդյունքում պատերազմի 2 շաբաթվա ընթացում հայկական պաշտպանական ուժերը խոցել են հակառակորդի 165 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 510 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 4 ՏՈՍ ծանր կրակային համակարգեր: Պատերազմի 14 օրվա ընթացքում, հայկական կողմի հաշվարկով, հակառակորդն ունեցել է 4719 զոհ:

Երևանի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջից դիմել է ժողովրդին, գրելով «Սիրելի երևանցիներ, Այս օրերին մեր ամբողջ ջանքը, մտքերն ու աղոթքները ուղղել ենք Արցախ: Կարդալ ավելին

Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջից դիմել է ժողովրդին, որտեղ նշել է․ «Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Կարդալ ավելին