Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Կարդալ ավելին

ԱՀ ԱԻՊԾ֊ն հաղորդագրություն է տարածել

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետսկան ծառայությունը տեղեկացնում է, որ Կարդալ ավելին

Արցախի կարգավիճակի ճանաչումը կարող է դառնալ ելք իրավիճակից․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել գերմանական ZDF հեռուստաալիքին, որտեղ անդրադարձել է ստեղծված իրավիճակին ու կատարել որոշ Կարդալ ավելին

Արցախի ՄԻՊ-ը տեղեկություն է ստացել ադրբեջանցի դիվերսանտների կողմից Հադրութի երկու բնակչի սպանության մասին

Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ Կարդալ ավելին

ՄԻԵԴ են ներկայացվել ԼՂ հակամարտությանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ

ՀՀ կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման Կարդալ ավելին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է մարդասիրական նպատակներով արցախա-դրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով հայտարարված կրակի դադարեցման և ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ու վերջինիս չափանիշների համաձայն համապատասխան գործողությունների իրականացման ընթացակարգը, որը համակարգվելու է Արցախի իշխանությունների հետ:

«Հույս ունեմ, որ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը». Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Երևանում բացված «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովի» ժամանակ հույս է հայտնել, որ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը։ Հեռավար ձևաչափով անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ: «Այսօր մեր քննարկումները թերևս կկենտրոնանան երկու խնդրի վրա: Մեկը C-19-ն է՝ կորոնավիրուս-19-ը: Սակայն պետք է խոսենք նաև C-20-ի մասին, որը Կովկաս-20-ն է՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Թուրքիայի ներգրավվածությամբ»,–ասել է Սարգսյանը։ Ինչ-որ առումով խորհրդանշական համարելով, որ գագաթնաժողովի քննարկումները սկսվում են ժամը 12:00-ին` նախագահը տեղեկացրել է, որ երեկ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի միջնորդությամբ համաձայնության են եկել հաստատել հրադադար: Նրա խոսքով` այս գործողությունները շարունակվում են արդեն շուրջ երկու շաբաթ և հարյուրավոր կյանքեր են խլել ու ավերածությունների պատճառ դարձել Լեռնային Ղարաբաղում։ Այնտեղ հարվածներ են հասցվել գյուղերի և քաղաքներին։ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մինսկի խմբի բոլոր նախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին: Հիշեցնենք, որ «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը» նախատեսվում էր անցկացնել Դիլիջանում՝ այս տարվա հոկտեմբերի 10-11-ը, «Արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը» թեմայով։ Սակայն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Հանրապետության նախագահը միջազգային իր գործընկերներին առաջարկել և նրանց համաձայնությամբ փոխել է թե՛ գագաթնաժողովի ձևաչափը, թե՛ օրակարգը:

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալ

Խստագույնս դատապարտում ենք մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։ Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։ Իր գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։ Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարում է

📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի հայրենակիցներ. Վերջին օրերի հրթիռակոծությունից հետո, մայրաքաղաքում կան դեռևս չպայթած զենք զինամթերքներ: ԱՀ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն իրականացնում են վնասազերծման աշխատանքներ: Պայթյուն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել:

Ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ. ՊԲ

Պաշտպանության բանակը հաբտնում է, որ. 《Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով։》