Ալիևը սպառնալիքի նոր թիրախներ է ընտրել

Իլհամ Ալիևն այս անգամ սպառնալիքներ է հղել Փարիզին և Օտտավային հորդորելով, որ վերջիններս չմիջամտեն Բաքվի գործերին: Կարդալ ավելին

Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ

Լրագրողական կազմակերպություններ մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արմնյուզ» հեռուստաընկերության և Tert.am լրատվական կայքի թղթակից Կարդալ ավելին

Պողոսյանն իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին

Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, վանաձորցի Զորիկ Պողոսյանը ռեկորդ է սահմանել, և նրա անունը գրվել է «Դյուցազնագրքում»։ Կարդալ ավելին

Բաքվի ոստիկանությունը ցրել է Ռուսաստանի դեսպանատան դիմաց կայացած ցույցը

Ադրբեջանական ոստիկանությունը շաբաթ օրը կանխել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստների՝ Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացնելու փորձը։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի ընդդիմադիրները ցանկանում էին իրենց դժգոհությունը հայտնել ռուսաստանցի խաղաղապահների՝ մայիսի 9-ին Ստեփանակերտում նախատեսված շքերթի դեմ։ «Մենք պահանջում ենք, որ պաշտնական Բաքուն սկզբունքային մոտեցում ցուցաբերի և հստակ գործողություններ ձեռնարկի շքերթը կանխելու ուղղությամբ։ Նման շքերթի անցկացումը Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարում է նշանակում», - նշված է «Մուսավաթ» կուսակցության հայտարարության մեջ։ «Ոչ ռուսական օկուպացիային», «Իվան, գնա տուն» կարգախոսների ներքո կազմակերպված բողոքի ակցիան շարունակվել է մի քանի րոպե։ «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլիի խոսքով` բողոքի գործողության մեկնարկից անմիջապես հետո ոստիկանությունը բերման է ենթարկել կուսակցության մեկ տասնյակից ավելի ակտիվիստների։ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակցիան ճնշվել է, քանի որ այն չի հաստատվել քաղաքային իշխանությունների կողմից:

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կարդալ ավելին

Կոմանդոսին հետմահու Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհվեց

Արկադի Տեր-Թադևոսյանին` Կոմանդոսին, Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել։ Կարդալ ավելին

ՃՏՊ` մահվան ելքով

Ստեփանակերտ - Ասկերան ավտոճանապարհահատվածի 1-ին կիլոմետրին՝ «ԺԴ» կամուրջ կոչվող տարածքի հարևանությամբ, «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում: Դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ 2 խումբ, ոստիկանության համակարգի ստորաբաժանումները և «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը: Օգնության են հասել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և համատեղ ուժերով մեքենան հանել են գետից: Ցավոք վարորդի կյանքը փրկել չի հաջոցվել։ Վերջինս Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լ.Ա.-ն է, ով ծնվել է 1987թ.:

Արցախում օգտագործվող ջրի մոտ 98%-ը սկիզբ է առնում Քարվաճառում. Բաբայանն ահազանգում է

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին՝ Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։ Կարդալ ավելին

Լատվիայի Հանրապետության Սաեյման պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

Այսօր Լատվիայի խորհրդարանը հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, որին կողմ են արտահայտվել Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ Կարդալ ավելին