ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Երևանի և Բաքվի հետ վերջնական կարգավորման հասնելու համար

ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում։ Կարդալ ավելին

Պետական պահուստային պաշարներից խանութներին ապրանքատեսակներ կմատակարարվեն

Արցախի բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում կիրականացվի խանութներին: Կարդալ ավելին

ՃՏՊ մահվան ելքով` Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Հունվարի 1-ին ժամը 21։40-ի սահմաններում Վանք- Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Կարդալ ավելին

Սպանություն աթոռի միջոցով Ստեփանակերտում. ԱՀ ՆԳՆ

Հունվարի 1-ին «Զառին բաղ» կոչվող տեղամաս մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը վիճաբանության կասկածանքով և Կարդալ ավելին

Արցախի ԿԳՄՍ նախարարը դիմել է Գերտ Քարքին և Նոել Կուրրանին

Մենք խորապես հավատում ենք և հույս ունենք, որ Եվրոպան և եվրոպական արժեքները չեն կարող անտարբեր մնալ արցախցի երեխաների ճակատագրի նկատմամբ։ Այս խոսքերով է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը Կարդալ ավելին

Եվս երեք հիվանդ տեղափոխվել են Հայաստան. ԱՀ ԱՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 3 հիվանդներ Արցախից այսօր տեղափոխվել են հայաստանյան տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Կարդալ ավելին

«Բեյզ Մեթըլսի» գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի

Արցախի կառավարությունը որոշում է կայացրել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: Կարդալ ավելին

Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները. ՅՈՒՆԻՍԵՖ Լաչինի միջանցքի մասին

Լեռնային Ղարաբաղի՝ Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների իրավիճակի վրա: Այդ մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։ «Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները հիմնական սննդամթերքի և տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են իրենց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել են նաև ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից»,– նշվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ չափազանց կարևոր է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում երեխաները լինեն պաշտպանված, և որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան ապահով և արագ հասնել կարիքի մեջ գտնվողներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը վստահեցնում է, որ շարունակում է երկխոսության եզրեր փնտրել և համագործակցել բոլոր դերակատարների հետ, որպեսզի հնարավորություն ստանա մուտք գործել՝ աջակցելու այդ տարածքում բնակվող երեխաներին: Միաժամանակ, ասվում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է նախորդ պայմանավորվածություններին համապատասխան Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Գլխավոր քարտուղարը կողմերին հորդորել էր թուլացնել լարվածությունը և միջանցքով ազատ տեղաշարժ ու անվտանգություն ապահովել՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

Ուշադրություն. Տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագիրն ավարտվում է

Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների Կարդալ ավելին