ՃՏՊ մահվան ելքով` Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհին

ՃՏՊ

Հունվարի 1-ին ժամը 21։40-ի սահմաններում Վանք- Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Նշված հատվածում իրար են բախվել Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի 43-ամյա բնակիչ Ն.Ա.-ի և Ստեփանակերտ քաղաքի 32-ամյա բնակիչ Ա.Ա.-ի վարած «Pajero io» և «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։

«Տուժածներին բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին «Pajero io» ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ նրա որդի Տ.Ա.-ն`(ծնված 2022թ.) մահացել է հիվանդանոցում։ Պատահարի հետևանքով տուժած Քոլատակ համայնքի 40-ամյա բնակչուհի Ա.Ն.-ի վիճակը բավարար է, «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր»,- հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Դիտումների քանակը: 3964
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին