ԱՄՆ-ն պետք է դադարեցնի բոլոր ռազմական և անվտանգության հատկացումներն Ադրբեջանին. Կոնգրեսականներ

ԱՄՆ 66 կոնգրեսական երկրի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականներին, Կարդալ ավելին

Հայկական կողմն ունի 7 վիրավոր. Մեկի վիճակը ծանր է

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը։ Կարդալ ավելին

Հրադադարի ռեժիմն Ադրբեջանը խախտել է 3 անգամ. ՌԴ ՊՆ

Անցած մեկ օրվա ընթացքում ԼՂ-ի ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Կարդալ ավելին

Մոլորված ադրբեջանցուն հանձնել են Ադրբեջանին

Ադրբեջանի ԶՈւ մոլորված զինծառայող Կամիզ Իբաևը փոխանցվել է ադրբեջանական կողմին։ Կարդալ ավելին

Փարուխի և Խրամորթի հարցերով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի: Կարդալ ավելին

Ռուս խաղաղապահները խախտումներ չեն արձանագրել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Կարդալ ավելին

Լարված իրավիճակ Գանձասարի մոտակայքում

Այս պահին Արցախի Հանրապետության Գանձասարի ուղղությամբ մարտեր են ընթանում։ Կարդալ ավելին

Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ

Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ։ Այդ մասին հաղորդում է Րաֆֆի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջից։ «1 օգոստոսի 2022թ., Աղավնո, Արցախի Հանրապետության սահմանակետ։ Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք»,- նշված է հաղորդագրության մեջ։ Աղբյուրից նաև տեղեկանում ենք, որ անցակետում գտնվող զինվորները ցույց են տվել Հովհաննիսյանին իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, մերժել են վերջինիս մուտքը Արցախի Հանրապետություն։ Հովհաննիսյանը նաև կարծիք է հայտնել, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երևանի «ամենավերևից», միաժամանակ նշելով, որ Արցախի Հանրապետության կառավարությունը՝ անտեղյակ և խիստ զարմացած նման որոշումից, երկար ժամանակ փորձում էր պարզաբանել, ապաև հարթել ապօրինությունը, սակայն՝ ապարդյուն։ Նրա ներկայացուցիչները չբացառեցին Բաքվի բռնապետության հնարավոր առնչությունն այս ամենաթողությանը։ «Ակնհայտորեն անիրավ հրահանգի հետևում կանգնածի վախկոտությունը մեզ ցույց է տալիս այս ինքնակոչ իշխանազանցության համար պատասխանատուի ամենահավանական ուղղությունը. դա կարող է լինել միայն մեկ մարդ՝ ձախողված առաջնորդը, որը, հանուն իրական տարածաշրջանային խաղաղության և անվտանգության, պետք է հեռանա իր այլատյաց հարևանի հետ մեկտեղ»,- հավելում է Հովհաննիսյանը։

Մոսկվան Կոսովոյին սադրանքները դադարեցնելու կոչ է անում

Մոսկվան կոչ է անում Պրիշտինային և նրա թիկունքին կանգնած ԱՄՆ-ին և ԵՄ-ին դադարեցնել սադրանքները և հարգել սերբերի իրավունքները Կոսովոյում։ Կարդալ ավելին

«Արմենիա Սակրա» ֆրանսահայ ռեժիսորի ֆիլմը աշխարհին պատմում է Հայաստանի և Արցախի մասին