Չեխիայի խորհրդարանը հայ ռազմագերիների հարցով բանաձև է ընդունել

FB_IMG_1623419659212

Պրահայում ՀՀ դեսպանությունը  հայտարարություն է տարածել` համաձայն որի Չեխիայի խորհրդարանը հայ ռազմագերիների հարցով բանաձև է ընդունել, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև.

«Չեխիայի Հանրապետության խորհրդարան

Պատգամավորների պալատ
2021 թ
8-րդ գումարում
188
ԲԱՆԱՁԵՎ

Արտաքին հարաբերությունների կոմիտեի
57-րդ հանդիպում
2021 թվականի հունիսի 10-ին

Ի տեղեկություն պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի. գերիներ և տեղահանվածներ

Արտաքին գործերի փոխնախարար Մարտին Պովեյշիլի հիմնավորման, Յիրժի Կոբզայի կողմից ուղարկված զարգացումների մասին տեղեկանքի հիման վրա և բանավեճից հետո
Արտաքին հարաբերությունների կոմիտեն.

Նկատի ունենալով, որ 2021 թ. մարտի 19-ին Human Rights Watch-ը հաղորդեց, որ Ադրբեջանի անվտանգության և զինված ուժերը բռնություն են գործադրում հայ ռազմագերիների նկատմամբ և նրանց՝ գերի վերցնելու պահին, տեղափոխելիս կամ տարբեր բանտերում պահելու ընթացքում ենթարկում դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների,

I. Կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմական և քաղաքացիական գերիներին, և կոչ է անում Ադրբեջանին հետագայում զերծ մնալ կամայական կալանքներից: Հակամարտության կողմերին հորդորում է ամբողջությամբ պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարը, որը նախատեսում է ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորվածների, ինչպես նաև՝ զինված հակամարտության ընթացքում զոհված անձանց աճյունների փոխանակում.

II. Ցավում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած բռնությունների համար։ Իր համերաշխությունն է հայտնում զոհերին և նրանց ընտանիքներին; Ցավում է հրադադարի ռեժիմի խախտման համար, ինչը հանգեցրել է մարդկային հետագա տառապանքների, մարդկային կորուստների և ավերածությունների; Դատապարտում է խաղաղ բնակչության դեմ ուղղված բոլոր հարձակումները և հիշեցնում, որ պետությունները միջազգային մարդասիրական իրավունքի ներքո պարտավոր են պաշտպանել խաղաղ բնակիչների կյանքը.

III. Անհրաժեշտ է համարում, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը տրամադրի զինված հակամարտության համատեքստում գերության մեջ գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակները և տրամադրի տեղեկություններ նրանց գտնվելու վայրի և նրանց առողջության մասին, ներառյալ՝ տեղեկություններ գերության մեջ մահացածների մասին.

IV. Անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանի կառավարությունը հայ գերիների հարցում լիովին համագործակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ և կատարի դատարանի նախնական վճիռները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է մանրամասն տեղեկատվություն տրամադրել գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի և նրանց վերադարձի համար ձեռնարկված միջոցառումների մասին.

V. մենք խնդրում ենք Չեխիայի Հանրապետության կառավարությանը Եվրամիության շրջանակներում, ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում գործել վերոնշյալ ոգով:

Յիրժի Կոբզա-կոմիտեի զեկուցող
Յիրժի Ստրիչեկ-կոմիտեի վերստուգող
Օնդրժեյ Վեսելյի-կոմիտեի նախագահ»,- ասված է բանաձևում:

Չեխիայի խորհրդարանը հայ ռազմագերիների հարցով բանաձև է ընդունել
Չեխիայի խորհրդարանը հայ ռազմագերիների հարցով բանաձև է ընդունել

Դիտումների քանակը: 4029
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին