Չհավատաք ո՛չ Փաշինյանին, ո՛չ Քոչարյանին. Լևոն Տեր-Պետրոսյան

levon_ter_petrosyan_981231681-1280x720

Այսօր ՀՀ-ում պաշտոնապես մեկնարկվել է ընտրական քարոզարշավը։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ևս ներկայացել է իր նախընտրական ծրագրով։

ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով։ Նա շեշտել է, որ Հայաստանում պայթունավտանգ իրավիճակ է և իր իսկ կանխազգացմամբ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները։

«Կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության։ Ամեն գնով բառը հենց այնպես չեմ օգտագործում։ Պատրաստ են ամեն ինչի։ Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։ Երկու կողմն էլ դիմելու են ցանկացած քայլի իրենց նպատակին հասնելու համար։ Ստեղծվում է մի վիճակ, որ դաժան պարտությունից հետո, երբ սովորական նորմալ ազգերը սթափության պահ են ապրում՝ հասկանալով պահի լրջությունը, հակառակը այդ պահն օգտագործում են երկրի վիճակն ավելի խորը փոս նետելու համար։ Ոչնչի առաջ չեն կանգնելու, որևէ մեկի խոսքին չհավատաք ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Վերջինս կողմնակից էր ճգնաժամային կառավարության ստեղծմանը և կարծիք է հայտնել, որ եթե Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն ընդունեին դաշինքով հանդես գալու իր առաջարկը շատ հարցեր կլուծվեր, իսկ «Փաշինյան երևույթը կվերանար Հայաստանից, նախկին նախագահները հանգիստ ետ կքաշվեին, կձևավորվեր հրաշալի կառավարություն»։

Նա նաև հավելել է, որ ժողովուրդը հոգնել է քաղաքականությունից, քաղաքական դեմքեր չի ուզում, պրոֆեսիոնալներ պետք է լինեին, որոնք 1-2 տարում կարող էին երկրի վիճակը շտկել։

Դիտումների քանակը: 4267
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին