Չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. կազմակերպությունը 200 արկղ է առաքել Հայաստան՝ 2,5 տոննա նորարարական ախտահանող միջոց: Այս մասին հաղորդվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:
Հանդիսավոր միջոցառումը կայացել է ապրիլի 23-ին Չինաստանում Հայաստանի դեսպանատանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին աջակցելու հովանու ներքո:
Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը և շնորհակալություն հայտնել չինացի գործընկերներին՝ նրանց ցուցաբերած օգնության համար:
Ընկերության տնօրենը ներկայացրեց ընկերության արտադրանքը և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերի նորհիվ կհաղթահարեն կորոնավիրուսը:
Թողնել պատասխան