Այսօր Հայաստանում զինծառայող է մահացել։ Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Համաձայն աղբյուրի դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Թողնել պատասխան