Հայտնի հայ երգիչները կոչ են անում բացել Բերձորի միջանցքը

Երգիչներ (2)

Սիրված, հայտնի երգիչ շոումեն Արամ MP3-ին ևս հանդես եկավ տեսաուղերձով։ Իր ուղերձում վերջինս կոչ է անում միջազգային կառույցներին, որպեսզի նրանք գործուն քայլեր ձեռնարկեն Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապաշրջափակման համար։

Հիշեցնենք, որ նմանօրինակ ուղերձներով հանդես են եկել նաև, երաժիշտ Գարիկ Պապոյանը և երգչուհի Իվետա Մուկուչյանը։

Իվետա Մուկուչյանը ինստագրամյան իր էջում UNICEF-ի գլխավորությամբ նշել է միջազգային մյուս կազմակերպություններին՝ ևս մեկ ամգամ խոսելով Արցախում ստեղծված աղետի մասին ու կոչ անելով հավաքվել հարցի լուծման շուրջ։

Երաժիշտ Գարիկ Պապոյանը ևս տեսանյութ է հրապարակել և դիմել միջազգային կառույցներին` մատնանշելով Արցախի ավելի քան 7 ամիս շրջափակումը։

Դիտումների քանակը: 3851
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին