Բաքուն մտահոգված է Հայաստան-Հնդկաստան ռազմական համագործակցության խորացմամբ

հաջիև

Բաքուն լուրջ մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացմամբ: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է Ադրբեջանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Trend լրատվական գործակալությունը։

«Հաջիևն ասել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացումը և այս համատեքստում վերջին օրերին մամուլում Իրանի տարածքով հնդկական արտադրության սպառազինության համակարգերի Հայաստան տեղափոխման լուսանկարների և տեսանյութերի տարածումը լուրջ անհանգստություն է առաջացրել ադրբեջանական կողմի համար»,- նշված է հրապարակման մեջ։

Հաջիևն ընդգծել է, որ զենքի մատակարարումն այն ժամանակաշրջանում, երբ խաղաղության հարցով հայ-ադրբեջանական բանակցություններ են տեղի ունենում, «նպաստում է Հայաստանի ռազմականացմանը և սրում է իրավիճակը»:

Նա շեշտել է, որ դա խոչընդոտում է «կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

Հաջիևը Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիին հայտնել Բաքվի մտահոգություններն այդ հարցի վերաբերյալ և ևս մեկ անգամ վերլուծել Հայաստանին «մահաբեր զենք մատակարարելու նպատակահարմարությունը»։

Դեսպանն իր հերթին խոստացել է ադրբեջանական կողմի բարձրացրած հարցը ներկայացնել Հնդկաստանի ղեկավարությանը։

Դիտումների քանակը: 3848
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին