Իրանը պատրաստ է հայ-ադրբեջանական բանակցությունները տեղափոխել Թեհրան

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին պաշտոնական Թեհրանի դիրքորոշումները ներկայացրել է Ադրբեջանի փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովին:

Հանդիպումից կարելի է առանձնացնել հետևյալը.

  1. Իրանը պատրաստ է տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում օգնել Ադրբեջանին և Հայաստանին կազմակերպել ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումներ։ Նա չի բացառել նաև 3+3 ձևաչափի շրջանակները։
  2. Թեհրանը կարող է հարթակ դառնալ Բաքվի ու Երևանի միջև բանակցությունների համար:
  3. Իրանը հավատարիմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության սկզբունքին:

Հավելենք, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ևս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նույնպես շեշտել էր հայ-իրանական սահմանի փակման անթույլատրելիությունը:

Դիտումների քանակը: 3959
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին