Սպիտակ տանը կայացել է Սալիվան-Գրիգորյան-Հաջիև հանդիպումը

Screenshot_20220928-120003_Twitter

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հյուրընկալել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։ Այդ մասին Սալիվանը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

Սպիտակ տանը կայացել է Սալիվան-Գրիգորյան-Հաջիև հանդիպումը

«Այսօր ես հյուրընկալել եմ Հիքմեթ Հաջիևին ու Արմեն Գրիգորյանին` ուղիղ և կառուցողական բանակցությունների համար։ Մենք քննարկել ենք հետագա բռնությունների կանխարգելման և կարճաժամկետ ու նպատակային բանակցությունների անցկացման կարևորությունը։ Նաև առանձնացրել ենք կոնկրետ քայլեր՝ ուղղված կայուն և տևական խաղաղության հաստատմանը»,– հայտնել է Սալիվանը։

ՀՀ անվտանգության խորհրդից էլ հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:

Դիտումների քանակը: 4055
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին