ՀՀ-ն, Իրանն ու Հնդկաստանը քննարկում են տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր

ՀՀ, Իրան, Հնդկաստան

Երևանում այսօր կայացել է Հայաստանի, Իրանի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարությունների միջև եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Այդ մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

Աղբյուրը հավելում է, որ պատվիրակությունները գլխավորել են Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Իրանի ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Սեյեդ Ռասուլ Մուսավին և Հնդկաստանի ԱԳՆ տարածքային գլխավոր վարչության պետ Ջիտենդեր Պալ Սինգհը:

Հանդիպմանը քննարկվել են տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր, նախանշվել են մշակութային և միջմարդկային կապերի խորացման և տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության հեռանկարները:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը միտված եռակողմ ձևաչափով խորհրդակցությունները:

Դիտումների քանակը: 3786
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին