Արման Ավանեսյանը դարձավ ԵԱ չեմպիոն

Արման Ավանեսյան

«Արցախցին Իսրայելում դարձավ Եվրոպայի չեմպիոն և հնչեցրեց Հայաստանի օրհներգը»,- հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արման Ավանեսյանը մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն։

«Արման Ավանեսյանը եզրափակիչում պետք է մրցեր Ռաման Դամյուի հետ (Բելառուս), սակայն վերջինս վնասվածքի պատճառով չներկայացավ մրցագորգ, և արցախցի դյուցազունը հռչակվեց Հին աշխարհամասի չեմպիոն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայ սամբիստները սամբոյի Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով գրավեցին երկրորդ տեղը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե, չորս բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Իսրայելի Հայֆա քաղաքում և կտևի մինչև ապրիլի 23-ը:

Դիտումների քանակը: 3858
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին