Հայտարարվել է Բերձորի միջանցքի վերաբերյալ որոշման օրը

Այսօր Արդարադատության միջազգային դատարանը ծանուցել է, որ Հայաստանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը կհրապարակվի ս.թ փետրվարի 22-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, հրապարակային նիստում: Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։

«Նույն օրը, ավելի ուշ կհրապարակվի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը»,- գրում է աղբյուրը:

Դիտումների քանակը: 3944
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին