Մյունխենում շարունակվում է Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը

Եռակողմ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման մասին հայտնել էր նաև ԱՄՆ պետքարտուղարությունը:

Հավելենք նաև, որ Փաշինյանը Մյունխենում ավելի ուշ կմասնակցի նաև Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը, որին Իլհամ Ալիևը ևս կմասնակցեն։ Բացի այդ ներկա կլինեն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:

Դիտումների քանակը: 3839
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին