Դանակահարություն` մահվան ելքով

Danakaharutyun

Մարտակերտ քաղաքի Վ. Գալստյան փողոցում գտնվող տներից մեկի բակում փետրվարի 18-ին հայտնաբերել է դի` ծակած ֊ կտրած վերքերով։ Այդ մասին հաղորդում է ԱՀ ոստիկանությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Ա. Բ.-ն հաղորդել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ իրեն վստահված Մարտակերտ քաղաքի Վ. Գալստյան փողոցում գտնվող տներից մեկի բակում հայտնաբերել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1982թ. ծնված Հ. Ս.-ի դին՝ ծակած ֊ կտրած վերքերով։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, տանը վիճաբանություն է առաջացել Հ.Ս.-ի և Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Է.Գ.-ի միջև, որի ընթացքում վերջինս խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է Հ.Ս.-ի որովայնին և հեռացել, ինչի արդյունքում վերջինս մահացել է»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հայտնի է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ  դեպքի ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Դիտումների քանակը: 5144
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին