Դեսպան Սադոյանը մասնակցեց աշուղ Ջիվանուն նվիրված տոնակատարությանը

67138361_1436159236526681_5556668738687729664_n

Հուլիսի 20-ին Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը, որին իրենց մասնակցությունը բերեցին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետները։На изображении может находиться: 7 человек, люди на сцене и люди стоят

Տոնական օրը մեկնարկեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում՝ Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Ջիվանու արձանի առջև և շրջայց կատարեցին աշուղ Ջիվանու տուն-թանգարանում։На изображении может находиться: 10 человек, люди стоят и на улице

Համերգային միջոցառմանը ելույթներ ունեցան ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլը, Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի» անսամբլը և այլք։

Դեսպան Սադոյանը աշուղ Ջիվանու տուն-թանգարանին նվիրեց վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցի նկարը։На изображении может находиться: 1 человек

Դիտումների քանակը: 4455
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին