Գագիկ Մաղաքյանը և Լյովա Փանոսյանն Լոնդոնից բերել են արծաթե մեդալներ

Հայ պատանիները

Այս տարի հոբելյանական 60-րդ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան ամփոփվել է Լոնդոնում, որտեղ հայ պատանիները նվաճել են երկու արծաթե ու մեկ բրոնզե մեդալներ և ստացել են երկու գովասանագիր:

Նախորդ տարվա բրոնզե մեդալակիրներ Գագիկ Մաղաքյանը և Լյովա Փանոսյանն այս տարի բերել են արծաթե մեդալներ, առաջին անգամ մասնակցած Նորայր Բաղդասարյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Վաչագան Դիլանյանն ու նախորդ տարվա բրոնզե մեդալակիր Տիգրան Չթչյանը գովասանագիր: Այս անգամ նախորդ տարվա բրոնզե մեդալակիր Նատալի Մուրադյանը ցածր արդյունքներ է գրանցել:

Նշենք, որ Հայաստանը առաջին անգամ ՄՄՕ-ում մասնակցել է 1992թ.-ին դիտորդի կարգավիճակով: 1993թ.-ից Հայաստանը պաշտոնապես մասնակցել է առաջին անգամ նվաճելով մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալներ: 1993-2018թթ հայկական թիմը վաստակել է 1 ոսկե, 20 արծաթե, 57 բրոնզե մեդալներ ու 41 գովասանագրեր:

Տեղեկատվության աղբյուրը՝ www.imo-official.org

Դիտումների քանակը: 4808
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին