Դեսպան Սադոյանը մասնակցեց Դամալա գյուղի 200-ամյակին նվիրված տոնակատարությանը, «ԱրՄաթ» լաբորատորիայի և նոր պարասրահի բացման արարողություններին

58419440_1367240900085182_2244905845714321408_n

Դեսպան Սադոյանը Սամցխե-Ջավախքի Դամալա գյուղում մասնակցեց գյուղի հիմնադրման 200-ամյակին նվիրված տոնակատարությանը, «ԱրՄաթ» լաբորատորիայի և նոր պարասրահի բացման արարողություններին։

Ապրիլի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետները Սամցխե Ջավախքի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում մասնակցեցին գյուղի հիմնադրման 200-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ։

Տոնական օրվա շրջանակներում տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ հագործակցությամբ հիմնադրված Դամալայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը։

Դեսպան Սադոյանը շնորհավորեց բոլոր դամալացիներին՝ հիշարժան օրվա կապակցությամբ և կարևորեց նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը։ Նա շնորհակալություն հայտնեց գաղափարի հեղինակին՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանին, ազգանվեր գործունեության համար և հիմնադրամի ծրագրերին մաղթեց շարունակականություն։

Տոնական միջոցառումների շրջանակներում վերանորգումից հետո բացվեց նաև գյուղի պարասրահը։

Դիտումների քանակը: 5250
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին