Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևն Ադրբեջանում են

adrbejanci-diversantner-dilham-na197676.1

2014թ.-ին Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը հանձնվել են Ադրբեջանին՝ անհասկանալի մեխանիզմներով։ Այդ մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։

Հիշեցնենք, որ Ալիևն արդեն 6 տարի փորձում էր նրանց հետ վերադարձնել, հատուկ նրանց համար առաջարկել էր «բոլորը բոլորի դիմաց» մեխանիզմը, ինչը Հայաստանի նախորդ իշխանության կողմից մերժվել է այն հիմքով, որ այս երկուսը ռազմագերիներ չեն, այլ քրեական հանցագործներ, որոնք դատապարտվել են մարդասպանության և մանկասպանության համար։

《Այսօր, սակայն, Հայաստանի կապիտուլացված իշխանությունը, հերթական անգամ շրջանցելով մեր երկրի օրենսդրությունը, ազատ է արձակել 2 մարդասպանի, և հայտնի չէ, թե ինչ է ստացել նրանց դիմաց, արդյոք թշնամու գերության մեջ գտնվող հայ զինվորներից որևէ մեկը վերադարձել է》, — ամփոփում է լրատվական գործակալությունը։

Դիտումների քանակը: 6053
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին