Վրաստանը ժամանակավորապես արգելել է Հայաստանին և Ադրբեջանին իր երկրի տարածքով ռազմական նշանակության բեռների փոխադրումը

Վախթանգ Գոմելաուրի

Վրաստանը ժամանակավորապես արգելել է Հայաստանին և Ադրբեջանին իր երկրի օդային ու ցամաքային տարածքով ռազմական նշանակության բեռների փոխադրումը: Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Վախթանգ Գոմելաուրին՝ շեշտելով, որ քաղաքացիական բեռնատար ավիափոխադրումների հարցում որևէ սահմանափակումներ չեն լինի:

Վրաց պաշտոնյայի խոսքով՝ պաշտոնական Թբիլիսին այդ մասին տեղեկացրել է երկու հարևան երկրներին:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև ներկա ճգնաժամային իրավիճակում մենք պետք է թույլ չտանք որոշակի ապակառուցողական տարրերին՝ ներքին կամ արտաքին, ստվեր նետել մեր բարեկամության և պատմական փորձառության վրա», — հայտարարել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը

Դիտումների քանակը: 4516
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին