ԼՂ-ում ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակչությունն է տուժում. ահազանգում է Կարմիր Խաչը

Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակչությունն է տուժում՝ այսօր ահազանգել է Կարմիր Խաչը։

Միջազգային կազմակերպությունը պնդում է՝ արդեն վեցերորդ օրը շարունակվող հրետակոծությունների հետևանքով հարյուրավոր տներ են փլուզվել, ըստ հաղորդումների, նաև դպրոցներ ու հիվանդանոցներ։ «Տեղաշարժվելու մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ինտենսիվ շարունակվող մարտերի պատճառով», — հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը։

Դիտումների քանակը: 4470
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին