Դինքի սպանության գործով ցմահ ազատազրման են դատապարտել բարձրաստիճան պաշտոնյաներին

«Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում դերակատարություն ունեցած 76 մեղադրյալների դատավճիռները Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանն արդեն հրապարակել է։ Այդ շարքերում են ժանդարմերիայի նախկին և ներկա աշխատակիցներ, ոստիկաններ, լրագրողներ, դատավորներ։

Նախկին ոստիկանության աշխատակից Ալի Ֆուաթ Յըլմազերի և Ռամազան Աքյուրեքի նկատմամբ առաջադրվել է «դիտավորյալ մարդասպանությանն օժանդակելու մեղադրանք»։ Նրանց նկատմամբ այսօր` մարտի 26-ին, սահմանվել է ցմահ ազատազրկում՝ խստացված ռեժիմով։
2011-ին թուրքական դատարանը 23 տարվա ազատազրկման էր դատապարտել հայ խմբագրապետի մարդասպան Օգյուն Սամասթին, որը հանցագործության պահին 17 տարեկան էր: Հաջորդ տարի սպանությունը կազմակերպելու և հրահրելու համար ցմահ ազատազրկման էր  դատապարտվել Յասին Հայալը: Հետագա տարիներին գործը վերաբացվել էր՝ ներգրավելով նոր կասկածյալների:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրության դիմաց։

Դիտումների քանակը: 4216
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին