Դպրոցի տնօրենը մեղադրվում է բյուջետային միջոցների խոշոր չափերի հափշտակության մեջ

1439808529,4295

Վանաձոր քաղաքում թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենը մեղադրվում է բյուջետային միջոցների խոշոր չափերի հափշտակության մեջ, հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձորում 18-րդ միջնակարգ դպրոցի տնօրենը իր փեսային կեղծ ձևակերպել է որպես տնտեսկան բաժնի փոխտնօրեն:

Նա այս պաշտոնում “աշխատել” է 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 1-ը: Միևնույն ժամանակ, նրա որդին աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածքային բաժնում:

2018 թ. սեպտեմբերի 1-ից նույն անձը գրանցվել է դպրոցում, որպես կաթսայատան աշխատակից:

Եվս երկու աշխատողներ կեղծ նշանակվել են դպրոցի տնօրենի կողմից որպես տեխնոլոգիայի ուսուցիչ (2014 թ. հունվարի 1-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 1-ը) և դաստիարակ (2016 թ. մայիսի 11-ից մինչև 2017 թ. փետրվարի 28-ը):

Դիտումների քանակը: 4534
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին