Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վանաձորում կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը

image

Դեկտեմբերի 22-ին, Վանաձորում իրականացվել է կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացումը։ Բացման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վանաձորում կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը

Գործարանի բացումը իրականացրել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներն են Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը։ Նրանք Նիկոլ  Փաշինյանի հետ զրույցում նշել են, որ իրնական ներդրումներն առ այսօր կազմել են 6 մլն․ դոլարից ավելի գումար, իսկ ընդանուր ներդրումները կգերազանցեն 21 մլն․ դոլար։ Ըստ հիմնադիրների՝ այս տեխնոլոգիան լավագույնն է աշխարհում, քանի որ այդ եղանակով արտադրվող բալոնները ավելի մտչելի են, անվտանգ, հուսալի, թեթև և ամուր։  Առաջին արտադրանքը կսպառվի Հայաստանի Հանրապետությունում, իսկ պագայում նախատեսվում է նաև արտահանել Ռուսաստան, Հնդկաստան, Սաուդյան Արաբիա և այլ պետություններ։

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վանաձորում կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը

Գործարարները հայտնեցին նաև իրենց նոր նախաձեռնությունների մասին՝ Վանաձորում կարբոնի մանրաթելի արտադրության հիմնման ծրագիրը (ներդրումը 60-80 մլն․ եվրո), Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների հավաքման ծրագիրը, որը կիրականացվի իրանական SAIPA Group ավտոմոբիլային կոնցեռնի հետ համատեղ։ Հայաստանի վարչապետի պշտոնկատարին է ներկայացվել ավտոմեքենայի ցուցանմուշը։

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վանաձորում կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը կաջակցի ներդրումային  նախաձեռնությունների  կյանքի  կոչմանը:

Դիտումների քանակը: 5284
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին