Դուրս է եկել տնից և չի վերադարձել Նունե Կասպարյանը

FB_IMG_1615650661333

ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ փնտրվում է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Նունե Կասպարյանը: Նախնական տվյալներով սույն թվականի մարտի 13-ին` ժամը 14:45-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արթուր Կասպարյանը դիմել է ԱՀ ոստիկանություն և հայտնել, որ իր կինը՝ Նունե Կասպարյանը (ծնված 1972թ.) մարտի 11-ին ժամը 17:30-ի սայմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել: Համաձայն ոստիկանության տարածած հայտարարության անհետացման պատճառը կենցաղային հողի վրա առաջացած վեճն էր:

Հորդորում ենք քաղաքացիներին Նունե Կասպարյանի մասին տեղեկություն իմանալու դեպքում անհապաղ զանգահարել 1-02 կարճ հեռախոսահամարին, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Դիտումների քանակը: 4347
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին