Մայիսի 14-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու դեպքի առթիվ 8 անձ բերման է ենթարկվել, մեկ անձ ձերբակալվել է։ Այդ մասին հաղորդում է ՀՀ Քնչական կոմիտեն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանություն) հատկանիշներով։
Համաձայն հաղորդագրության՝ մայիսի 14-ին, ժամը 15:30-ի սահմաններում, մի խումբ անձինք «Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ բնակավայրի բենզալցակայանի դիմացի ճանապարհահատվածում մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով համայնքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելով»:
Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, իսկ նրա կողմնակից մյուս 7 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
«Ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին», — հայտնել է ՀՀ Ոստիկանությունը։
Մեր խմբագրության ստացած տեղեկություններով բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերադարձնել իրենց զենքերը` Սյունիքի ինքնապաշտպանությունն իրականացնելու համար։
Տեղեկացնենք, որ ձերբակալված անձն ազատամարտիկ Արթուր Եպիսկոպոսյանն է (Մոնախ)։ Նա հայտարարել է հացադուլ և ջրադուլ։
Թողնել պատասխան